ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՈՒղարկել կուլիսներից այն կողմ՝ հանգստանալու՞

ՈՒղարկել կուլիսներից այն կողմ՝ հանգստանալու՞
31.05.2023 | 14:13

Հերթական անգամ ապակողմնորոշող և հանրության դեռևս տատանվող հատվածին տրամագծորեն հակառակ ուղղությամբ շեղող մի վարկած է շրջանառվում, որն անձամբ ես խիստ վտանգավոր եմ համարում, եթե չասեմ՝ հանցավոր:

Ինչի՞ մասին է խոսքը:

Ծանրումեծ դատողություններ են տիրաժավորվում, թե այն, ինչ կատարվեց մեզ հետ, կատարվեց մեր կամքից անկախ, որովհետև մենք խաղալիք ենք օտար խաղացողների ձեռքում, նրանք են միակ որոշողն ու իրագործողը, ըստ այդմ, իզուր ենք մեր ներսում մեղավորներ փնտրում, ավելի լավ է համախմբվենք ու փորձենք դիմակայել գալիք արհավիրքներին:

Նախ, ըստ այդ տրամաբանության, եթե մենք մեր երկրի ճակատագրին առնչվող գլոբալ հարցերում անգամ որևէ դերակատարում չունենք, ի՞նչ նշանակություն ունի՝ համախմբվա՞ծ ենք, թե՞ համախմբված չենք, միևնույնն է, լինելու է այն, ինչ լինելու է: Եվ հետո, երբ ասվում է՝ եկեք համախմբվենք, անձամբ ես այդ համախմբման կոչի տակ միայն մեկ բան եմ հասկանում՝ համախմբվենք գործող իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլի շուրջ:

Ըստ նույն վարկածի՝ աշխարհի խոշոր խաղացողների ծրագրած այս մեծ խաղի առաջին արարում նա ընդամենը շա՜տ աննշան ֆիգուր է, կարելի է ասել՝ էպիզոդիկ կերպար, ուստի վերացարկվել է պետք այդ կերպարից և կոնկրետանալ գլխավոր հերոսների վրա: Մի քիչ էլ գույները որ խտացնեմ, կստացվի, որ սա ոչ միայն մասսայական տեսարաններում հանդես եկող հարյուրերորդական կերպար է ընդամենը, այլև՝ չափազանց ողբերգական կերպար, որովհետև, անկախ իր կամքից, ներքաշվել է մի դիվային խաղի մեջ, որի իրական սցենարին նախապես հարկ չեն համարել ծանոթացնել: Եվ ուրեմն, ինչ է պետք անե՞լ: Պետք է բարձրաձայն սուլել սրա հետևից անտաղանդ ու ցածրակարգ դերակատարության համար, հեռացնել բեմից և ուղարկել կուլիսներից այն կողմ՝ հանգստանալու: Ըստ վերը հիշատակված տրամաբանության, սա, երևի, պատժի բարձրագույն ձևն է:

Չանցա՛վ: Առողջ տրամաբանության հետ որևէ աղերս չունեցող և խիստ խոցելի վարկած է սա, այսպես կոչված, անտաղանդ դերակատարին այս ողբերգության մեջ աննշան կերպար ներկայացնելու համար: Գլխավոր հերոսի փնտրտուքներում նույն ողբերգության բեմադրիչներն ու սցենարիստները սրան շատ վաղուց են հավաքագրել, հաշվի առնելով ոչ միայն մարդկային, ավելի ճիշտ, ոչ մարդկային որակները, այլև դերասանական բարձր վարպետությունը, անհրաժեշտ պահին սցենարից շեղվելու, ամենաանհավանական իմպրովիզների դիմելու ճկունությունը, չիմացածն իմացածի տեղ հրամցնելու կարողությունը և, որ պակաս կարևոր չէ, հռետորական ձիրքը: Եվ նա, կարելի է ասել, փայլուն է կատարում իրեն վերապահված դերը, իսկ այն, որ հաջորդ արարներում որևէ դերակատարություն չի ունենալու, այ, էս հարցում լիովին համաձայն եմ:

Վազուց է հայտնի, թե ինչ է անում Մավրը՝ գործն ավարտելուց հետո: Հեռանում է, այո, իսկ թե ինչպե՞ս է հեռանում, սցենարիստները թողել են այս սարսռազդու բեմադրության ականատեսների ու վկաների հայեցողությանը:

Առայժմ՝ իներտ հայեցողությանը:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 6311

Մեկնաբանություններ